
iGrow.am – Հողամշակման առաջադեմ տեխնոլոգիաները ձեր ձեռքի տակ
iGrow.am-ը առաջին առցանց խանութն է Հայաստանում, որ առաջարկում է հողագործության և բույսերի մշակման համար նախատեսված նյութերի և տեխնոլոգիաների լայն տեսականի և մատչելի գներ: Կարճ ժամանակում մեզ հաջողվել է հավաքել մեկ խանութում հողամշակման և այգեգործության առավել կարևոր կոմպոնենտները:
Մեր ապրանքների հիմնական ուղղվածությունն են հողամշակման պարարտանյութերը և սուբստրատները, վրանային, օդափոխման, լուսավորության համակարգերը, ինչպես նաև աշխարհի առաջատար արտադրողներից աճեցման տուփերի և ջերմոցների հավաքման պարագաները:
Մեր նպատակն է հայ սպառողին առաջարկել լավագույն համաշխարհային ապրանքանիշերի արտադրանքը՝ միաժամանակ պահելով ծառայությունների մատուցման բարձր սանդղակը, որ սահմանել էլ խանութի հիմնադրման պահից: Յուրաքանչյուր հաճախորդ մեզ համար մի մեծ ընտանիքի անդամ է, ում հետ մենք կիսվում ենք մեր փորձով և խորհուրդներով՝ առավել հաճելի և արդյունավետ դարձնելով ձեր առցանց գնումների փորձը:
