Ով ենք մենք

Մեր կայքն է՝ https://igrow.am.

Շնորհակալություն iGrow.am. այցելելու համար: IGrow.am-ը առաջին առցանց խանութն է Հայաստանում, որ առաջարկում է հողագործության և բույսերի մշակման համար նախատեսված նյութերի և տեխնոլոգիաների լայն տեսականի և մատչելի գներ: Խնդրում ենք ստորև ծանոթանալ մեր Ընդհանուր դրույթներին և պայմաններին:

ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ապրանքները հետ են վերադարձվում կամ փոխարինվում նմանատիպ պարագաներով, եթե դրանք ներառված չեն չվերադարձվող ապրանքների մեջ և բավարարում են ստորև նշված պայմանները.
ա) ապրանքը չի օգտագործվել, պահպանվել են սպառողական հատկանիշները և առկա են ապրանքը վաճառողից ձեռք բերելու ապացույցներ (անդորրագիր կամ հարկային հաշիվ).
բ) վերադարձի կամ փոխարինման համար հաճախորդը դիմել է 14 օրվա ընթացքում կամ ապրանքների երաշխիքային կտրոնում նշված պայմաններով.
գ) ապրանքի համար անկանխիկ վճարելու դեպքում ապրանքի վերադարձի հետ միասին պետք է ներկայացվի անդորրագիրը կամ հարկային հաշիվը:

ՎՃԱՐՈՒՄ

iGrow.am-ում վճարումը կարելի է կատարել երկու եղանակով՝ առցանց կամ կանխիկ: Առցանց վճարումները կատարվում են Ամերիաբանկի վճարային համակարգի միջոցով: Մենք նաև սպասարկում ենք ARCA, Visa և Master Card քարտատերերին:

Կանխիկ վճարումները կատարվում են առաքման պահին ՀՀ դրամով։

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ՍՊԱՄ

Եթե գրանցված հաճախորդ եք, ապա iGrow.am-ից պարբերաբար նամակներ կստանաք: Դուք կարող եք հրաժարվել այս նամակները ստանալ: Այս հարցում ձեզ կօգնի «Ապաբաժանորդագրվել» կոճակը, որը կարող եք գտնել ստացված նամակում, որից հետո iGrow.am-ից այլևս նամակներ չեք ստանա։ Միակ նամակը, որը դուք կստանաք iGrow.am-ից, կլինի ձեր պատվերի հաստատման նամակը: iGrow.am-ը անցանկալի նամակներ «սպամ» չի ուղարկում: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք նամակ ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 55 900 505 հեռախոսահամարով։

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

iGrow.am-ը գրանցված ապրանքային նշան է: Դուք չեք կարող առանց թույլտվության օգտագործել, պատճենել, թարգմանել կամ տարածել iGrow.am ապրանքանիշը: Եթե ձեզ հետաքրքրում է iGrow.am-ի տեղեկատվությունը, խնդրում ենք կապ հաստատել iGrow.am-ի հետ՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +374 55 900 505 հեռախոսահամարով։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

iGrow.am-ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

iGrow.am ©2023 – Բոլոր իրավունքները պաշտպանված են