iGrow.am – Հողամշակման առաջադեմ տեխնոլոգիաները ձեր ձեռքի տակ

iGrow.am-ը առաջին առցանց խանութն է Հայաստանում, որ առաջարկում է հողագործության և բույսերի մշակման համար նախատեսված նյութերի և տեխնոլոգիաների լայն տեսականի և մատչելի գներ: Կարճ ժամանակում մեզ հաջողվել է հավաքել մեկ խանութում հողամշակման և այգեգործության առավել կարևոր կոմպոնենտները:

Մեր ապրանքների հիմնական ուղղվածությունն են հողամշակման պարարտանյութերը և սուբստրատները, վրանային, օդափոխման, լուսավորության համակարգերը, ինչպես նաև աշխարհի առաջատար արտադրողներից աճեցման տուփերի և ջերմոցների հավաքման պարագաները:

Մեր նպատակն է հայ սպառողին առաջարկել լավագույն համաշխարհային ապրանքանիշերի արտադրանքը՝ միաժամանակ պահելով ծառայությունների մատուցման բարձր սանդղակը, որ սահմանել էլ խանութի հիմնադրման պահից: Յուրաքանչյուր հաճախորդ մեզ համար մի մեծ ընտանիքի անդամ է, ում հետ մենք կիսվում ենք մեր փորձով և խորհուրդներով՝ առավել հաճելի և արդյունավետ դարձնելով ձեր առցանց գնումների փորձը:

Մենք ապահովում ենք հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ գնումների ընթացքում և դրանից հետո:

Մեր թիմն անում է հնարավոր ամեն բան, որ մեր հաճախորդները զերծ մնան առցանց գնումների հիասթափությունից և արագ ու անվտանգ կատարեն իրենց գնումները:

ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ

Մեր մատակարարների հետ սերտ հարաբերությունների շնորհիվ մենք առաջարկում ենք լավագույն գները շուկայում:

ԱՐԱԳ ԱՌԱՔՈՒՄ

Մենք գնահատում ենք ձեր ժամանակը և կառաքենք ձեր պատվերները Հայաստանի տարածքում 1-3 օրվա ընթացքում:

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Մենք հասանելի ենք երկուշաբթիից ուրբաթ, 09:30-ից 18:00 +374 55 900 508 հեռախոսահամարով (Viber, Telegram):

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մեզ մոտ բոլոր առցանց գործարքները կատարվում են անվտանգ և կոդավորված հաղորդակցությունների հիման վրա: